
Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Լատվիա խաղից առաջ այսօր մամուլի ասուլիս է տեղի ունեցել և Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պատասխանել է լրագրողների հարցերին։
«Կարծում եմ, որ Լատվիայի դեմ նույնպես բարդ է լինելու։ Ես հարմարվել եմ Հայաստանի հավաքականին, քանի որ մարզիչներն ու թիմակիցներս ինձ շատ են օգնում։ Կարծում եմ՝ բոլոր խաղընկերներիս հետ էլ լավ է ստացվում համագործակցությունս»,-ասաց Ռանոսը։