
Հունիսի 18-ին, ժամը 11։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա․ տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է մոտակա մթերային խանութի տանիքին, այնուհետև կայանած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ վնասելով ավտոմեքենայի դիմապակին․ տուժածներ չկան։
Փրկարարները ծառի ճյուղը հեռացրել են ավտոմեքենայի վրայից: