Կոտայքի մարզում գազ չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այլ կազմակերպության կողմից կատարվող հորատման աշխատանքների ժամանակ 151 կմ հատվածում վնասվել է «Ջրաբեր-ԳԲԿ-2» 700 մմ տրամագծով մայրուղային գազատարը, ինչի պատճառով հունիսի 18-ին ժամը 20։00-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Սարալանջ» թաղամասի 10-րդ և 11-րդ փողոցների, Զառ, Սևաբերդ, Ակունք, Կոտայք, Նոր գյուղ, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Մայակովսկի, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Ջրվեժ, Ձորաղբյուր (այդ թվում՝ ամառանացների), Զովք, Գեղադիր, Գառնի (այդ թվում՝ Գառնու «Բանավան» թաղամասի), Գողթ, Գեղարդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, կազմակերպությունների և ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։




Լրահոս