
Հունիսի 18-ին ժամը 16:25-ին, <<911>> ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտի Բարեպաշտ փողոցում օձ է հայտնվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնել է Արցախի ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Դեպքի վայր մեկնած արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, տեղզննման աշխատանքների արդյունքում սողունին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք»,- ասված է հաղորդագրությանն մեջ: