Ադրբեջանը գնում է նոր էսկալյացիայի. նախկին պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ պարզ դարձավ, որ Ադրբեջանը հետաձգում է վաշինգտոնյան հանդիպումը իբրև «տեխնիկական» պատճառներով, իմ կանխատեսումներում նշել էի, որ դա ազդանշան է՝ Ադրբեջանը գնում է նոր էսկալացիայի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

«Էրդողանի այցը ու հնչող հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցեցին դա:

ՀՀ ՊՆ-ն իր վերջին հայտարարություններում արձանագրում է, որ Ադրբեջանի նոր սադրանքի է գնում:

Այս համատեքստում մի կարևոր հարցի պատասխան պետք է գտնել՝ ինչպե՞ս է պատահում, որ երբ հակառակորդը նոր սադրանքի նախապատրաստություն է տեսնում, ՀՀ ղեկավարությունը նորմալ ուղերձներ հղելու ու հանրային դիմադրությունը բարձրացնելու փոխարեն տեղեկատվական տիրույթը լցնում է կեղծ դիսկուրսներով, թե իբրև մեր խնդիրների պատճառը Մասիս սարի հանդեպ վերաբերմունքն է…»,-նշել է նա:




Լրահոս