![](https://armlur.am/wp-content/uploads/2023/06/default-7-3.jpg)
Հունիսի 18-ին ժամը 16:00-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնից <<911>> ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Շահումյան փողոցի երկու բնակելի տների առաջին հարկերը լցվել են անձրևաջրով, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից հրշեջ-փրկարարական 2 մարտական հաշվարկ։
Ժամը 16:24-ին գրանցված մեկ այլ կանչի համաձայն, անձրևաջրով է լցվել նաև Ասկերան քաղաքի Դանիելյան փողոցի բնակելի տներից մեկի առաջին հարկը։
Բոլոր դեպքերով հրշեջ-փրկարարները տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակչությանը և բնակելի տներում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ