Հովիկ Աղազարյանը 2021 թվականին բնակարան է ձեռք բերել․ ինչ ունեցվածք ունի պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարագրել է մեկ հողամաս Արարատի մարզի Սուրենավան գյուղում և մեկ բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը ձեռք է բերել 2021 թվականին:

Աղազարյանի` 2022 թվականին եկամուտներից 8 մլն 454 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից: Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 28 մլն 170 հազար, որից 22 մլն 375 հազարը հիփոթեքով ձեռք բերված բնակարանի համար է: Հայտարարատուի կողմից տվյալ տարվա ընթացքում հայտարարագրվել է CHEVROLET մարդատար մեքենա, որը, ըստ հայտարարագրի, փաստացի պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է պատգամավորի կողմից:

Աղազարյանի կինը՝ Մարգարիտ Աղազարյանը հայտարարագրել է 500 հազար կանխիկ դրամ, 827 հազար դրամ աշխատանքի վարձատրություն է ստացել ԱԺ-ից:
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 962 հազար դրամ:

Որդին՝ Հովսեփ Աղազարյանը, հայտարարգրել է մեկ բնակարան հոր հետ համատեղությամբ: Հովսեփ Աղազարայնի՝ տարեսկզբին հայտարարագրված KIA մակնիշի մեքենան, տարվա ընթացքում օտարվել է 3 մլն 700 հազարով: Հովսեփյանի կանխիկ դրամական միջոցները տարեվերջին կազմել են 7 մլն 700 հազար դրամ: Նա  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից վարձատրություն է ստացել։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 938 հազար դրամ:

Էմմա Միքայելյան




Լրահոս