ArmLur.am-ի զրուցակիցը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ զրուցել ենք խաղաղության օրակարգի հավանականության, պետություն-եկեղեցի լարված հարաբերությունների մասին։
«Այս իշխանությունները իրենք էլ չգիտեն՝ ի՞նչ են ուզում եկեղեցուց: Իրենք պարզապես ուզում են, որ եկեղեցին իրենց ամեն քայլն օրհնի, այդ դեպքում միայն եկեղեցին իրենց համար կլինի իդեալական, իսկ ընդդիմության համար՝ վատ եկեղեցի: Հիմա ստեղծվել է մի վիճակ, որ եկեղեցին ինքնուրույն ձայն է բարձրացնում, իշխանությունը դժգոհ է այդ ինքնուրույնությունից: Ուզում են եկեղեցու բացակայություն հասարակական կյանքից եւ եկեղեցու դերի նվազում, ինչու՞ պետք է համաձայվենք այս ամենի հետ»,-ասում է Շիրակի թեմի առաջնորդը:
Զրույցում անդրադարձել ենք նաեւ Մայր աթոռում ձևավորված «Գավիթ» հարթակին, եւ հոգևորականների ու ընդդիմադիր գործիչների վերջին հանդիպումներին:
Քրիստինա Մուշեղյան