ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ականների ծեծկռտուքի թեման Սերգեյ Բագրատյանը շարունակել է՝ «հաշիվ պահանջելով» Արմավիրի մարզպետից. մանրամասներ դիլիջանյան հավաքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 16-ին՝ ՔՊ-ականների Դիլիջանում տեղի ունեցած ծեծկռտուքի հաջորդ օրը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը որոշել է հաշիվներ պարզել Արմավիրի մարզպետի հետ:

Սերգեյ Բագրատյանը համարվում է Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանի հովանավորը, քանի որ Բագրատյանն է նրան այդ պաշտոնում երաշխավորել, նշանակել նրան: Երբ գիշերը Բագրատյանին պատմել են, որ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ վիճաբանել է քաղաքապետ Մաթևոսյանը, որի արդյունքում ծեծկռտուք է սկսվել, պատգամավոր Բագրատյանը որոշել է անձամբ գնալ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ ու պարզել, թե ինչու է հայհոյել Վայքի համայնքապետին:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ թեժ խոսակցություն է եղել, որից հետո Բագրատյանը հեռացել է:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ժողովի նախօրեին տեղի ունեցած ՔՊ-ի դիլիջանյան «քեֆն» ավարտվել է ծեծկռտուքով։

ՔՊ-ականները հավաքվել զրուցել են, այդ ժամանակ տարածքով անցնելուց է եղել Վայքի համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, որը հավաքված ՔՊ-ականներին չի բարևել:

Հիմնական հավաքվածները եղել են ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել է Մաթևոսյանին, թե որ անցնում ես ինչի՞ չես բարևում: Մաթևոսյանն էլ հայտարարել է, թե չի ուզում, չի բարևում, որից հետո մարզպետն ու համայնքապետը սկսել են վիճաբանել, քաշքշել իրար ու ծեծել: Միջադեպին արդեն խառնվել է ողջ ՔՊ-ական թևը ու ցրել կողմերին: Մեր աղբյուրները նշում են, որ այս թեման դեռևս երկար ընթացք կունենա, քանի որ Բագրատյանը հայտարարել է, որ այն, ինչ կատարվել է, հեղինակները չեն մարսելու:
ArmLur.am-ը փորձեց այս հարցերի շուրջ զրուցել Սերգեյ Բագրատյանի հետ, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերի չպատասխանեց:




Լրահոս