Պաշտոնական աղբյուրներից ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2023թ. առաջին եռամսյակում պլանից առավել էական շեղում արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության (թերակատարումը՝ 46.8%) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (թերակատարումը՝ 37.0%) պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով:
Նկատենք, որ խիստ ցածր է ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի իրականացման կատարողականը (52.6 մլրդ դրամ՝ 2023թ. առաջին եռամսյակի ճշտված պլանով նախատեսված 112.3 մլրդ դրամի ծախսերի փոխարեն կատարվել են 59.7 մլրդ դրամի ծախսեր), 2023թ. առաջին եռամսյակի փաստացի ծախսերը 12.8%-ով զիջում են նույնիսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում