Կարմրուկը բարձր վարակելիություն ունեցող, սակայն պատվաստումներով կանխարգելվող հիվանդություն է:
Կարմրուկով 1 հիվանդը կարող է վարակել 12-18 անձի:
Հիվանդի հետ շփված 10 անձից 9-ը (ովքեր չեն պատվաստվել կամ նախկինում հիվանդացել) հիվանդանում են:
Հիվանդության դեմ պատվաստանյութերն անվտանգ են, արդյունավետ և հասանելի ավելի քան 50 տարի:
2000-2021 թվականներին կարմրուկի դեմ պատվաստանյութերը ամբողջ աշխարհում փրկել են ավելի քան 56 միլիոն կյանք:
1 տարեկանում և 4 –ից 6 տարեկանում կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստումը պաշտպանում է կարմրուկից և կարմրուկի բարդություններից: