
«Առանձին լրատվամիջոցներ, թերեւս նաեւ ձուկ որսալու ակնկալիք ունեցող ջուր պղտորողներ, «որոշեցին», որ ինչ-որ խնդիր կա»:
Ծառուկյանը երեւի մոռացել է, որ ինքն է հայտարարել «հաջորդ դասի» մասին` փորձելով քաղաքական ուշադրությունը սեւեռել իր եւ իր կուսակցության վրա: Բայց այս խոսքերը ցույց են տալիս, որ Հայաստանում պետական բարձրաստիճան պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները լրագրողների հետ հարաբերվելու խնդիր ունեն: Նրանք մշտապես ինչ-որ հայտարարություններ են անում` այդ պահին իրենց կարեւորելով, բայց երբ նախագահականից այլ հրահանգ է իջեցվում, սկսում են ողջ մեղքը բարդել լրագրողների վրա, թե իրենք այդ մտքով չեն ասել: ՀՀ վարչապետը եւս հաճախ այդպիսի «լուրջ կատակներ» է անում ու հետո արդարանում, թե իրեն սխալ են հասկացել: