Ոչ ոթափ վարորդը բախվել է էլեկտրասյանը, ապա հայտնվել սեփական տան հողամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։05-ի սահմաններում «ՍՕՍ էլեկտրաէներգետիկական համակարգի հակահրդեհային ծանուցման» համակարգով հրդեհի ազդանշան է ստացվել Վիլնյուսի փողոցում գտնվող «Մարաշ» ենթակայանից:

Այս մասին գրել է shamshyan.com-ը:

Դեպքի վայրում պարզվել է, որ հրդեհի նշաններ չկան։ Սակայն Երևանի բնակիչ 47-ամյա Ռաֆայել Սուվարյանը իր վարած «Lada 21012» մակնիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցին հարակից այգեգործական ճանապարհին բախվել է բետոնե էլեկտրասյանը, ապա բնակչի սեփական տան հողամասում տեղադրված ցանցին ու ծառերին և գլխիվայր հայտնվել բնակչի տարածքում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է՝ եղել է ոչ սթափ, ինչպես նաև՝ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Դեպքի վայր ժամանած քաղաքացին, որը փորձել է պարեկներին համոզել, որ վարորդը ինքն է եղել, նույնպես գտնվել է ոչ սթափ վիճակում:




Լրահոս