Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Լատվիայի հավաքականին եւ առավելության հասավ 2:1 հաշվով։
35-րդ րոպեինհաշիվը բացեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը (տեսանյութ)։
Հաշվի հավասարությունը վերականգնեց լատվիական ՌՖՍ-ի հարձակվող Ռոբերտս Սավալնիեկս։
89-րդ րոպեին Լատվիայի հավաքականի խաղացողը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի հարվածից հետո, եւ VAR-ի հուշումից հետո նշանակվեց 11-մետրանոց, որն արդյունավետ իրացրեց Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը։