
Եվրամիությունը պատրաստվում է Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթ առաջարկել։ Այս մասին այսօր գրել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ նախագիծը կարող է փոփոխությունների ենթարկվել մինչև հրապարակայնացումը։
Գործակալությունը նաև հայտնում է, որ Եվրահանձնաժողովն ակնկալում է օգնություն առաջարկել Ուկրաինային դրամաշնորհների, արտոնյալ վարկերի և երաշխիքների տեսքով։ Փաթեթը ֆինանսավորվելու է ԵՄ անդամ երկրների կողմից։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ միջոցները կվճարվեն պայմանով, որ Ուկրաինան բարեփոխումներ կիրականացնի՝ ուղղված օրենքի գերակայության ամրապնդմանը և կոռուպցիայի դեմ պայքարին։