Հունաստանի Պիլոս քաղաքից հարավ-արևմուտք միգրանտներով նավի վթարի հետևանքով արդեն զոհերի թիվը հասել է 81-ի։ Protothema թերթը հայտնում է, հույն փրկարարները ծովում հայտնաբերել էին 78 խեղդված միգրանտների դիեր և ափ դուրս բերել։ Սակայն զոհերի թիվը հասել է 81-ի։
Հունիսի 14-ին այս նավի վրա գտնվող 104 մարդ փրկվել է և տեղափոխվել Կալամատա քաղաք։ Ըստ փրկվածների՝ նավով մոտ 750 մարդ է տեղափոխվել, կանայք և երեխաներ փակվել են նրա պահեստներում։
Հունիսի 15-ին Հունաստանի առափնյա պահպանությունը ձերբակալել է անօրինական միգրանտների ինը մաքսանենգների, որոնք, ենթադրաբար, պատասխանատու են հարյուրավոր մարդկանց մահվան համարՀաղորդվում է, որ ձերբակալվածները հերքում են իրենց առաջադրված մեղադրանքները։