
Հայաստանի թիմը նվաճեց Լեհաստանում Կրակով քաղաքում անցկացված կայծակնային շախմատի Եվրոպայի զույգ առաջնության չեմպիոնի տիտղոսը, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։
Մրցաշարը Եվրոպական խաղերի ծրագրով էր։ Հայաստանից մասնակցում էին Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը: Անհատական հաշվարկում Էլինա Դանիելյանը գրավեց առաջին տեղը, իսկ Շանթ Սարգսյանը՝ երկրորդ: Դրա շնորհիվ թիմային հաշվարկում Հայաստանը գրավեց առաջին տեղը: Լավագույն եռյակում են նաեւ Նիդեռլանդների եւ Ադրբեջանի թիմերը։