
Քաղաքացին դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը հաշմանդամության կենսաթոշակի վրա տարածված բռնագանձումը վերացնելու հարցով։
ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ ըստ դիմումատուի, բանկում դրամական պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բռնագանձում է տարածել իր հաշմանդամության կենսաթոշակի վրա, մինչդեռ հաշմանդամության կենսաթոշակի վրա բռնագանձումն արգելված է օրենքով։
Պարզաբանումներ ստանալու նպատակով գրություն է հասցեագրվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։
Պաշտպանի աջակցությամբ բարձրացված խնդիրը լուծվել է, հաշմանդամության կենսաթոշակային հաշվի վրա դրված արգելանքը հանվել է։