
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները՝ հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել էր, որ հունիսի 19-20-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մինսկում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։