ՖՈՏՈ․ Աղբի կուտակումներ՝ տուրիստական գոտում. ինչ իրավիճակ է Սևանի թերակղզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Սևանի թերակղզու հարակից տարածքը, որը նաեւ համարվում է տուրիստական գոտի, գտնվում է անմխիթար վիճակում՝ պատված աղբով, անկանոն, մեկը մյուսի վրա շարված քարերով և շինարարական աղբի կուտակումներով:

Ավելին, մեզ ահազանգած քաղաքացիների խոսքով, երբ մոտեցել են վերոնշյալ տարածքի տնտեսվարողին և հայտնել իրենց դժգոհությունը, վերջինս ասել է, որ պատասխանատու մարմինը «Սեւան» ազգային պարկն է, և իրենք պատասխանատվություն չեն կրում:

ArmLur.am-ն ահազանգի հետքերով կապ հաստատեց «Սեւան» ազգային պարկի գիտական հետազոտությունների, մշտադիտարկման եւ կադաստրի վարման բաժնի ղեկավար Արայիկ Հունանյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ թերակղզու հարակից բոլոր տարածքները տրված են վարձակալան հիմունքներով եւ տարածքների մաքրության պատասխանատուն հանդիսանում է հենց տնտեսվարողը:

Սակայն վերջինս մեզ հետ զրույցում խոստացավ, որ հենց այս պահին ձեռնամուխ կլինեն եւ տեղում կփորձեն շտկել խնդիրը:

Ստացվում է, որ տնտեսավարողը մեղքն իր վրայից գցում է «Սեւան» ազգային պարկի վրա, իսկ վերջինս էլ հակառակը, իսկ տարիներով կուտակված խնդիրները մնում են անլուծելի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս