Հունիսի 20-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին։ Նա այդ հանդիպման ժամանակ կոչ է արել կազմակերպությանը չխուսափել խնդիրներից, որքան էլ դժվար լինի, լուծել դրանք։
«Հայաստանի կողմից հիմնավորված պահանջներ են առաջ քաշվում։ Ուստի եթե մենք չլուծենք այդ խնդիրները, ՀԱՊԿ երկրները միշտ կհանդիմանեն միմյանց, դժգոհություն կհայտնեն կազմակերպության աշխատանքից», – նշել է Լուկաշենկոն։
Նա շեշտել է, որ պետք է խորասուզվել ՀԱՊԿ երկրների խնդիրների մեջ և ելք փնտրել։ Այս մասին հայտնում է БЕЛТА-ն։