
Երեկ Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Խալաֆ Խալաֆովին և հանդիպման ժամանակ քննարկվել են Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրադարձությունները։
Agenda.ge-ն հայտնում է, որ երկու պետությունների միջև քաղաքական խորհրդակցությունների շրջանակում անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ առկա «սերտ» համագործակցությունը, որն, ըստ կողմերի, հաջողությամբ զարգանում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերու», – նշվում է Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Կողմերը նշել են խաղաղության եւ կայունության կարեւորությունը, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի հատուկ ներդրումն ու համագործակցությունը տարածաշրջանի կայուն զարգացման գործում։