ՖՈՏՈ. Ծառերի էտումը՝ խցանումների և դժգոհությունների պատճառ․ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի անգործությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հենց այս պահին Երեւանի կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցում  իրականացվում է  ծառերի էտում՝ արգելափակելով մայթերը եւ մեծ խցանումների պատճառ դարձել երթեւեկության համար:

Երեւանի Կենտրոն Վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը եւ Երեւանի քաղաքապետարանի «Կանչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հերթական անգամ իրականացնում են գործողություն՝ առանց հաշվի առնելով, թե ինչ խոչընդոտների առաջ են կանգնեցնում քաղաքացիներին:

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչ խայտառակ իրավիճակ է տիրում Ամիրյան փողոցում, եւ ականտես եղավ, վարորդների, եւ՛ քաղաքացիների վրդովմունքին, թե այս ժամին ինչպես են կարողանում նման գործեր նախաձեռնել:

Մենք կապ հաստատեցինք Կենտրոն վարչական շրջանի «Կանչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ, ով մեր հարցերին ի պատասխան ասաց. «Երկու օր առաջ եղած ուժգին քամու պատճառով այդ հատվածում ծառի ճյուղ էր կոտրվել եւ այսօր այն հեռացվել է:

Հարցին, թե հնարավո՞ր չէր այնպիսի ժամի կատարել աշխատանքերը, որպեսզի քաղաքացիների համար անհարմարություններ չստեղծել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ամբողջ քաղաքում ունեինք նման դեպքեր եւ ըստ հրատապության կատարել ենք ապամոնտաժման աշխատանքերը»:

Ի դեպ, նկատենք, որ ծառի այն հատվածում, որտեղ իրականացվում էր կոտրված ճյուղերի ապամոնտաժումը, հատուկ ժապավենով առձանձնացված չէր եւ քաղաքացիների անվտանգությունն ապահովված չէր, ինչը ամենակոպիտ խախտումներից է «Կանչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս