Հունիսի 20-ին՝ ժամը 13:22-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 1-ին փողոցում գտնվող պահածոների գործարանի մոտակայքում՝ շինարարական աշխատանքների իրականացնելու ընթացքում, սարը փլուզվել է տրակտորի և բեռնատար ավտոմեքենաների վրա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Յունիվերսալ էքսպերտ» ՍՊԸ-ի տարածքում՝ աշխատանքների ընթացքում, սարից տեղի է ունեցել փլվածք՝ հողաքարային զանգվածը լցվել է «Howo» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ա. Խ.) և «CAT» մակնիշի էքսկավատորի (վարորդ՝ Գ. Մ.) վրա:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: