Կիրակի օրը «Արմենիա մարիոթ» հյուրանոցում կայացած ՀՀԿ-ի տնտեսական համաժողովի ավարտից հետո ՀՀ կառավարության շենքում կայացած ճաշկերույթի ժամանակ բավականին նեղ շրջապատում հայտարարվել է, որ առաջիկա ավագանու նիստի ընթացքումԵրեւանի քաղաքապետ պետք է ընտրվի Տարոն Մարգարյանը: Իսկ երեկ արդեն ՀՀԿ խորհրդի նիսիտի ժամանակ միաձայն որոշում է կայացվել Երեւանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել Տարոն Մարգարյանին: Այսինքն՝ Երեւանի ավագանու առաջիկա նիսիտի ընթացքում Մարգարյանը կընտրվի: Իսկ թե ով կլինի Երեւանի քաղաքապետի առաջին տեղեկալը, դեռ պարզ չէ:
Հավելենք, որ Տարոն Մարգարյանը կղեկավարի նաեւ ՀՀԿ-ի Երեւանի նախընտրական շտաբը:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով, Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքապետի լավագո՞ւյն թեկնածուն է: Նա փոխքաղաքապետ էր, երբ կրպակներն ապամոնտաժվեցին, ու հարյուրավոր քաղաքացիներ զրկվեցին իրենց օրվա հացից:
ՊԱՏԱՍԽԱՆ. Դա Հանրապետական կուսակցության քննարկելիք հարցն է: Իհարկե, կողմ կլինեմ, եթե Հանրապետական կուսակցությունը որոշի Տարոն Մարգարյանին առաջադրել քաղաքապետի պաշտոնում: Նման տեսակետ ունեմ, քանի որ գիտեմ նրա կատարած աշխատանքը որպես փոխքաղաքապետ: Իսկ ինչ վերաբերում է հարցին, որ նա, լինելով փոխքաղաքապետ, կրպակների ապամոնտաժման հետ կապված ոչինչ չի արել` ի նպաստ ժողովրդի շահերի, ասեմ, որ դա իրենց ներքին խոհանոցն է: Ես կարող եմ մենակ մի բան ասել, որ մինչ կրպակների ապամոնտաժումը մարդկանց պետք է ապահովեին այլ աշխատանքով:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Տարոն Մարգարյանն իմ լավ ընկերն է, եւ իմ պատասխանն էս դեպքում կարող է դիտվել որպես սուբյեկտիվ տեսակետ, բայց կասեմ, որ նրա թեկնածությունը լավագույն թեկնածություններից մեկն է, քանի որ որպես քաղաքապետի առաջին տեղակալ` բավականին աշխատանք է տարել քաղաքապետարանում: Ինչ վերաբերում է կրպակների ապամոնտաժման գործին, ապա նա ԱԺ-ում կրպակների ապամոնտաժման խնդրի շուրջ քննարկումներին մասնակցել է ծանրակշիռ փաստարկներով, եւ եթե քաղաքապետարանի կողմից նման որոշում է կայացվել, ուրեմն էդպես է պետք եղել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ պատկերացնում Կարեն Կարապետյանի ֆոնի վրա Տարոն Մարգարյանին` որպես քաղաքապետ, ինչպես կաշխատի: Կարող է որպես ՀՀԿ խմբակցության անդամ ընտրվել, բայց որպես քաղաքապետ` պետք է մեկ այլ մարդու ընտրել: Թեեւ դժվարանում եմ ասել, թե ում:
քաղաքագետ