
Հունիսի 20-ին, ժամը 18։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 27/4 շենքի մոտակայքում արվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։59-ին, մարվել՝ 19:03-ին: Այրվել է չշահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենան։