Մետրոն մի քանի րոպե կանգ է առել Բարեկամություն-Բաղրամյան ճանապարհի թունելում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժամը 9:50-ի սահմաններում Երևանի մետրոպոլիտենում գնացքն անհասկանալի պատճառներով մի քանի րոպե կանգ առավ Բարեկամություն-Բաղրամյան ճանապարհի թունելում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ընթացքի ժամանակ բարձր խշշոց ու այլ ահասկանալի ձայներ են լսվել, որից հետո մետրոն որոշ ժաանակով կանգ է առել:

Մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից հայտնում են․ «Տեղեկացնում ենք, որ Երևանի մետրոպոլիտենն աշխատում է 24/7 ռեժիմով։ Մետրոպոլիտենում բոլոր աշխատանքները տարվում են հատուկ հրահանգների և ներքին անվտանգության կանոնների համաձայն։

Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքների համաձայն այսօր էլ ժամը 09։52 րոպեին մետրոպոլիտենի աշխատակիցները գնացքով մտել են Բաղրամյան – Բարեկամություն 118 նշակետ՝ հորանները ստուգելու նպատակով։
Մեքենավարը՝ հրահանգի համաձայն, 30 վրկ․ կանգնում է , որից հետո անվտանգության բոլոր նորմերին հետևելով և համապատասխան հագուստով մետրոպոլիտենի աշխատակիցներն իջնում են թունել։
Ժամը 10։19-ի դրությամբ,ավարտելով ստուգման աշխատանքները, աշխատակիցները թունելից դուրս են եկել մեկ այլ ուղևորատար գնացքով։
Հարկ ենք համարում ընդգծել ,որ ամենն արվում է ուղևորների անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումը ապահովելու նպատակով։
Լրատվամիջոցներին հորդորում ենք Մետրոպոլիտենի գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն ներկայացնելուց առաջ պարզաբանում ստանալ ձեզ համար միշտ հասանելի հեռախոսահամարի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով»։




Լրահոս