Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորին գտել են կախված վիճակում։ Մենք տեղեկացանք, որ նա մեղադրվում է հոր սպանության մեջ։
Մեր այս տեղեկությանն ի պատասխան, արդարադարադության նախարարության քրեակատարողական ծառայության լրատվական ծառայությունից հայտնեցին․ «2023 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է մենախցում տևական ժամանակ մեկուսի պահվող կալանավորված անձ, 1979թ. ծնված, ՀՀ քր. օր.-ի 166հ. 2մ. 1կ. մեղադրվող Վ.Ղ.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»:
Ք․Մ․