
ՌԴ Պն-ն հայտնել է, որ ռուս զինվորականները կանխարգելել են ուկրաինական անօդաչուների հարձակումը Մոսկվայի մարզի օբյեկտների վրա ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։
«Այսօր Կիևի ռեժիմի փորձը՝ ինքնաթիռների տիպի ԱԹՍ-ներով ահաբեկչական հարձակում իրականացնել Մոսկվայի մարզի տարածքում օբյեկտների վրա, կանխարգելվել է»,- հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։
Գերատեսչությունը հայտնել է, որ ԱԹՍ-ները կորցրել են կառավարումն ու կործանվել։ Նրանք հայտնել են, որ զոհեր և ավերածություններ չկան։