Տևական ժամանակ է` ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Լեյլա Սարիբեկյանին հանրությունը էկրաններին չի տեսնում: Ուստի հետաքրքիր է` որտեղ է նա այժմ և ինչով է զբաղված:
Լեյլա Սարիբեկյանը ArmLur․am-ի հետ զրույցում նշեց, որ էկրաններին չերևալը դեռ չի նշանակում, թե իր ստեղծագործական կյանքում պասիվ շրջան է: Երգչուհին մեզ հետ զրույցում շեշտեց, որ աշխատում է նոր երգերի վրա, եւ վերջին շրջանում իր երկրպագուների դատին է հանձնել նոր երգեր, իսկ ավելի վաղ էլ ներկայացրել է տեսահոլովակ:
Երգչուհին ընդգծում է, որ հանրությունն իր աշխատանքները չի տեսնում քանի որ հատուկ դրանք չի պրոպագանդում, սակայն դա չի խանգարում, որպեսզի նա շարունակի ստեղծագործել:
Նշենք, որ Լեյլա Սարիբեկյանի ամենահայտնի երգերից է «Միասնության շուրջ պար», «Տեսիլք», «Հրաժեշտ», «Հայորդիներ» եւ այլն:
Լիդա Եղիազարյան