ՖՈՏՈ․ Ով է կյանքից զրկել երիտասարդ կնոջն ու մարմինը նետել գերեզմանի տարածքում․ ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին ուշագրավ հանգամանքներ են հայտնի դարձել Մերձավան գյուղի գերեզմանում հայտնաբերված կնոջ սպանության դեպքից։

Shamshyan.com-ը գրել էր, որ հունիսի 19-ին Ոստիկանության Կոտայքի բաժին են դիմել Երևանի բնակիչ 42-ամյա Ն․Ն․-ի հարազատները և հայտնել են, որ նա իրեն պատկանող ավտոմեքենայով դուրս է եկել տանից և ոչ մի տեղեկություն չունեն։

Մինչ Ոստիկանության Աբովյանի բաժնում պարզում էին դեպքի հանգամանքները, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ են ստանում, որ Ն․Ն-ն հանդիպել է Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Գ․Գ-ին։

Կարճ ժամանակ անց, փաստերի ճնշման տակ Գ․Գ-ն խոստովանում է, որ Ն․Ն-ին սպանելուց հետո նրա դին գցել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի գերեզմաններին հարակից տարածքում։

Եվ ահա այս դեպքից ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հայտնաբերված կինը Նվարդ Նալչանջյանն, որի սպանության մեջ կասկածվում է Գեւորգ Գարեգինյանը: Ի դեպ, իրավապահներն արդեն կասկածներ ունեն, որ կնոջ նկատմամբ կատարվել է սեռական բնույթի գործողություններ, որից հետո նրան սպանել են եւ սպանված կնոջ մեքենայով դին տեղափոխել Մերձավան եւ նետել գերեզման:

Նախաքննության շահերից ելնելով այս պահին պատճառները չենք կարող ներկայացնել։

Քնար Մանուկյան




Լրահոս