
Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն պատմական ցուցանիշ է գրանցել Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում: Մասնավորապես, 38-ամյա ֆուտբոլիստը 200-րդ խաղն է անցկացրել ազգային թիմի կազմում:
Այդ խաղում Եվրո-2024-ի ընտրական փուլի չորրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը հյուրընկալել էր Իսլանդիայի հավաքականին: Այս խաղն ավարտվել է 1-0 հաշվով: Գոլի հեղինակ է դարձել հենց Ռոնալդուն: Ռոնալդուն նաև ազգային հավաքականներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է պատմության մեջ։