Կալանավորը ստացել է իրեն անհրաժեշտ դեղորայքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային պաշտպանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ քրեակատարողական հիմնարկում իր վստահորդին անհրաժեշտ դեղորայքը չեն տրամադրում։

ՄԻՊ-ից հայտնում են, որ փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալն ընդունվել է քրեակատարողական հիմնարկ և ՄԻԱՎ-ով պայմանավորված` բժշկի ցուցումով ստանում է դեղորայք։

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները բարձրացված խնդիրը քննարկել են իրավասու պետական մարմնի ներկայացուցչի հետ, որից հետո կալանավորված անձի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը լրացուցիչ ուսումնասիրվել են։ Արդյունքում, վերջինիս տրամադրվել է բժշկի կողմից նշանակված դեղորայքը։

Բացի այդ, Պաշտպանի ներկայացուցչին տեղեկացրել են, որ կալանավորն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, նրան կզննի հոգեբույժը, արդյունքներով պայմանավորված` կքննարկվի լրացուցիչ բուժման անհրաժեշտությունը:




Լրահոս