Ադրբեջանական կողմը դրական է պատասխանել Հայաստանի առաջարկին․ Մհեր Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը դրական է պատասխանել դելիմիտացիայի հանձնաժողովների հանդիպման մասին հայկական կողմի առաջարկին։ Սակայն հանդիպման օրն ու ժամը դեռ հստակեցված չէ։ Փոխվարչապետի խոսքով՝ հանդիպումը մոտ օրերս տեղի կունենա․ և կքննարկվեն սահմանազատման հետ կապված հարցեր։

Հարցին, թե Հայաստանի տարածքով երթուղիները վերահսկվելո՞ւ են Հայաստանի օրենսդրությամբ, փոխվարչապետն արձագանքեց․ «Դա միանշանակ է»։

«Մի կարևոր կոնսենսուս կա առ այն, որ ապաշրջափակման գործընթացն սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից։ Մյուս հարցերի շուրջ դետալներ չեմ հայտնի, որովհետև դեռևս վերջնական կոնսենսուս չկա։ Մեր հարթակի բոլոր մասնակիցները՝ եռակողմ աշխատանքի մասնակիցները, բոլորը կիսում են այդ ընկալումը», – նշեց Գրիգորյանը։




Լրահոս