
Հունիսի 21-ին Իրանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբաս քաղաքից 117 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չկան։