ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկը ընկերոջ մեքենայով, մյուսը հարբած վիճակում. ՔՊ-ականների մասնակցությամբ ավտովթարներն ու հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես նկատում ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները սովորություն ունեն հայտնվել վթարային իրավիճակում։

Ի դեպ, ոմանք անգամ վթարների կիզակետում են հայտնվել՝ լինելով ալկոհոլի ազդեցության տակ:

2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» պատագամավոր Նարեկ Ղահրամանյանն էր ուշագրավ միջադեպի կիզակետում հայտնվել: Նա զրկվել է վարորդական իրավունքից՝ հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով: Պատմում էին, որ պատգամավորն իր մեքենայով տեղափոխելիս է եղել ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին ու ընկել է պարեկների «թակարդը»։

Պատգամավորը հայտնել էր, որ դեպքը եղել է 2021 թվականին, սակայն վարորդական իրավունքից զրկել են ոչ թե խմածության պատճառով, այլ այն, որ չի կատարել ավտոտեսուչի հրահանգը՝ չի փչել խմածության սարքով եւ այլն:

Անցած տարի՝ հուլիսի 27-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդավառի օրը, ոչ սթափ վիճակում երկու անգամ վթարի պատճառ է դարձել, նախ՝ Դիլիջանում, ապա Սեւանի ճանապարհին:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր Ոստիկանության լրատվական հասկանալու համար, թե ոստիկանությունն ինչ իրավախախտում է արձանագրել մարզպետի գործողություններում, եւ ինչ է արվել: Ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ անձի վերաբերյալ տեղեկատվություն չեն տրամադրում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մարզպետի գործողությունների մասով քրեական վարույթ չի նախաձեռնվել, այսինքն՝ մարզպետին քրեական պատասխանատվության չեն ենթարկի, փոխարենը, մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշել են Կարեն Սարգսյանի մասով վարչական իրավախախտման գործընթաց սկսել՝ նրան զրկելով վարորդական իրավունքից: Ի դեպ, ըստ լուրերի մարզպետը ալկոհոլի ազդեցության տակ էր եղել։

Երեկ ArmLur.am-ը հայտնել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը վթարի է ենթարկվել՝ իրեն պատկանող ավտոմեքենայով բախվելով բեռնատարի: Վթարը տեղի է ունեցել Գյումրիի նախկին Շիրակ հյուրանոցի մոտակայքում:

ArmLur.am-ը ֆիքսեց, որ Սարուխանյանի մեքենայի վրա վրացական պետհամարանիշներ են: Բոլորի համար տարօրինակ էր այն փաստը, թե ինչու է պատգամավորը երթևեկում վրացական պետհամարանիշներով:
ArmLur.am-ը կապ հաստատեց Կարեն Սարուխանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է ստացում, որ վերջինս այդ համարանիշներով է երթևեկում: Մեզ հետ զրույցում պատգամավորը հայտարարեց, թե մեքենան, որն այդ օրը վարել է, եղել է իր ընկերոջ մեքենան։ Ավելին, Սարուխանյանն ասաց՝ թե՛ Գյումրիում, և՛ թե այլ վայրերում իրեն կարելի է տեսնել և՛ վրացական, և՛ ռուսական և՛ հայկական համարանիշներով ու դրանք բոլորը պատկանում են իր ընկերներին:
Ի դեպ, դեպքից հետո Սարուխանյանը շտապել էր հայտնել, որ պարեկները ստուգել են սթափության աստիճանը եւ նա եղել է սթափ վիճակում:
Ահա թե ինչ վոյաժների մեջ են ՔՊ-ական պատգամավորները մեկը ալկոհոլի ազդեցության տակ է վթար ստեղծում, մյուսը ընկերոջ մեքենա է վերցնում ու բեռնատարին հարվածում, մյուսն էլ հրաժարվում է ավտոտեսուչի հրահանգը կատարել:

Քնար Մանուկյան




Լրահոս