
Կանզասի նահանգապետ Լորա Քելին ժամանել է Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
«ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Կանզասի նահանգապետ Լորա Քելիին Երևանում։ Նահանգապետ Քելին Հայաստան է ժամանել՝ մասնակցելու նահանգային գործընկերության նախաձեռնության շրջանակում Կանզասի և Հայաստանի միջև փոխգործակցության ծրագրի 20-ամյա հոբելյանը նշանավորող միջոցառումներին։ Կանզաս նահանգի և Հայաստանի միջև փոխգործակցության ամրապնդման հեռանկարները քննարկելու նպատակով նահանգապետ Քելին կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց, զինված ուժերի ներկայացուցիչների, գործարար համայնքի հետ և կայցելի Հայաստանի ազգային ագրարային համալսարան»,-ասվում է հաղորդագրությունում: