
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 20-ին Սոֆիա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել Բուլղարիայի Հանրապետության քաղաքացի Վեսելին Մ.-ն: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
«Նա 2019 թ. հոկտեմբերի 16-ից Ֆրանսիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր բանկային խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրո»,- ասված է հաղորդագրության մեջ: