Եթե Սերժ Սարգսյանը չի բացահայտում մարտի 1-ի դեպքերը, նշանակում է… (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազատության հրապարակում  ՀԱԿ-ի հանրահավաքին մասնակցում էր  նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում  Պարույր Հայրիկյանն ասաց, որ  ինքը մինչ հանրահավաքին մասնակցելը  ՀՀ նախագահին   հանձնել է  ուղերձ, որում  ասվում է, որ եթե Սերժ Սարգսյանը չի բացահայտում մարտի 1-ի  դեպքերը, նշանակում է` նա դրանց մեղսակից է:

Հանրահավաքին  Հայրիկյանը մասնակցում է իր ժողովրդի կողքին լինելու համար: «Մասնակցում եմ ոչ թե լևոնահավաքին, այլ հանրահավաքի, բայց սա լևոնահավաք է, որին որոշ պարզունակներ կփորձեն ժողովրդի դժգոհությունն օգտագործել  քաղաքական դիվիդենտներ ստանալու համար: Դա անազնիվ է, բայց քաղաքականության մեջ որոշ մարդիկ այդպես են դրսևորվում»,- մանրամասնեց  նախագահի նախկին թեկնածուն:

Մանրամասները` տեսանյութում:

 

 

 

 




Լրահոս