Պատմության այս օրը. ինչ իրադարձություններ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1915 թ. այս օրը Առաջին համաշխարհային պատերազմում Ալաշկերտի օպերացիայի ժամանակ Կովկասյան բանակի հրամանատարությունը պահեստային ուժերից կազմեց հատուկ հարվածային զորախումբ եւ գեներալ Ն. Ն. Բարաթովի հրամանատարությամբ Դահար գյուղի մոտից հարձակվեց Աբդուլ Քերիմ փաշայի զորախմբի վրա։

* 1918 թ. այս օրը Շուշիում տեղի է ունենում Արցախահայության անդրանիկ համագումարը (ԱՀՀ), որը Լեռնային Ղարաբաղը հայտարարում է «անկախ վարչա-քաղաքական տարածք», ընտրում է Ազգային Խորհուրդ եւ հիմնում ժողովրդական կառավարություն։

* 1908 թ. այս օրը մահացել է Միսաք Մեծարենցը՝ արեւմտահայ բանաստեղծ։

* 2019 թ. այս օրը մահացել է Ստեփան Շաքարյանը՝ կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժող. արտիստ։

* 1944 թ. այս օրը ստեղծվեց Արժույթի միջազգային հիմնադրամը։

* 1965 թ. այս օրը ծնվել է Շոն Մայքլզը՝ ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ եւ հեռուստահաղորդավար, ռեկորդային՝ 10 անգամ հաղթել է «Pro Wrestlin Illustrated» հանդեսի «Տարվար մարտ» անվանակարգում։

* 1099 թ. այս օրը խաչակիրների կողմից ստեղծված Երուսաղեմի թագավորության ղեկավար դարձավ Գոդֆրուա Բուլյոնցին։

* 1878 թ. այս օրը ծնվել է Յանուշ Կորչակը՝ լեհ բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ։ Նա առաջինն էր, որ քայլեր ձեռնարկեց երեխաների իրավունքների եւ երեխաների լրիվ հավասարության ոլորտում (մահ.՝ 1942 թ.)։

* մ.թ.ա. 168 թ. այս օրը Հռոմեական զորքերը ջախջախեցին Մակեդոնական զորքերին։

* 431 թ. այս օրը Թեոդոսիոս Բ Փոքր կայսրի հրամանով Եփեսոս քաղաքում գումարվել է Եփեսոսի Գ տիեզերական ժողովը։

* 1661 թ. այս օրը Անգլիայի թագավոր Չարլզ II-ը թույլատրեց կանանց թատրոնի դերեր խաղալ։

* 1812 թ. այս օրը Նապոլեոնը ներխուժեց Ռուսաստան։

* 1838 թ. այս օրը բացվեց Շուշիի թեմական հոգեւոր դպրոցը։

* 1941 թ. այս օրը Գերմանիան, Իտալիան, Ռումինիան պատերազմ հայտարարեցին Խորհրդային Միությանը։

* 1941 թ. այս օրը հիտլերյան Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա եւ սկսվեց ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը:

* 1931 թ. այս օրը ծնվել է Արտաշես Հովսեփյանը՝ հայ քանդակագործ։

* 1934 թ. այս օրը ծնվել է Գառնիկ Անանյանը՝ հայ գրականագետ, հրապարակախոս։




Լրահոս