1882 թ. այս օրը ծնվել է Լևոն Օրբելին՝ հայ ականավոր գիտնական, ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից մեկը (մահ.՝ 1958 թ.):
* 1944 թ. այս օրը Երկրորդ համաշխարհային պատերազմում մարտերից մեկի ժամանակ զոհվում է հայազգի իտալական պարտիզան Գևորգ Քոլոզյանը` սեփական մարմնով ծածկելով հակառակորդի հրակնատը:
* 1950 թ. այս օրը Հյուսիսային Կորեան հարձակվեց Հարավային Կորեայի վրա և սկսվեց Կորեական պատերազմը:
* 1967 թ. այս օրը առաջին հեռուստաեթերը ամբողջ աշխարհով (աշխարհի 5 մայրցամաքի 24 երկրում մոտ 400 միլիոն հեռուստադիտող), ,Մեր երկիրե ծրագրով հեռարձակվեց ,Բիթլզե խմբի ,All You Need is Loveե երգը:
* 2004 թ. այս օրը մահացել է Տիգրան Լևոնյանը՝ հայ նշանավոր օպերային երգիչ (դրամատիկական տենոր), օպերային ռեժիսոր, կինոռեժիսոր, դերասան (ծնվ.՝ 1936 թ.):
* 2009 թ. այս օրը մահացել է Մայքլ Ջեքսոնը՝ ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար, համարվում է փոփ երաժշտության արքա (ծնվ.՝ 1958 թ.):
* 1941 թ. այս օրը ծնվել է Նաիրուհի Ալավերդյանը՝ հայ երգչուհի, պարուհի: