ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հուլիսի 3-6-ը կգործուղվի Լեհաստան՝ Վարշավա:
Պատվիրակության կազմում կլինեն՝
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը
ԱԺ ՔՊ խմբակցութան պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը
Պատվիրակության կազմում կլինեն նաև ԱԺ աշխատակիցներ:
Պատվիրակության գործուղման ճանապարհածախսը, ներկայացուցչական ծախսերը, օրապահիկը եւ գիշերավարձը կկատարվի պետբյուջեի հաշվին, իսկ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
Քրիստինա Մուշեղյան