
Նախորդ տարի թոշակները բարձրացրել ենք 2 անգամ, բայց ես համարում եմ, որ բարձրացրել ենք 3 անգամ՝ գումարած անկանխիկի էֆեկտը: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու կարգավորումը: