
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ-ի շրջանակներում Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին քննարկում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահի պաշտոնակատար, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանիի հետ։
«Մենք քննարկել ենք երկկողմ օրակարգը (Ադրբեջան-Հյուսիսային Մակեդոնիա), համագործակցությունը ԵԱՀԿ շրջանակներում, ինչպես նաև մեր տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակը»,- գրել է Բայրամովը Twitter-ում։
ԱԳՆ ղեկավարը նշել է, որ հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնում կայացած Ուկրաինայի վերականգնման համաժողովի շրջանակներում։