
Արցախն ամբողջությամբ պաշարման մեջ է: Հովհարային ջրանջատումների պատճառով այնտեղ ջրի լուրջ խնդիր է հասունացել, քանի որ միայն Սարսանգի ՀԷԿ-ն է աշխատում, սննդի եւ դեղորայքի հարցն Արցախում ևս օրհասական է:
ArmLur.am-ը Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:
Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ ապրիլ ամսից անցակետ էր տեղադրել՝ լիակատար շրջափակելով Արցախը:
Մեզ հետ զրույցում Բաբայանը նշեց, որ արցախցիներն այդ անցակետից այլևս չեն օգտվում:
Քրիստինա Մուշեղյան