Հունաստանը Եվրոպայի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է: Հունաստանն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է զբոսաշրջիկներին լավ ամառային հանգստի համար՝ Միջերկրական ծով, տաք կլիմա, համեղ ուտեստներ, լավ գինի և բազմաթիվ պատմական տեսարժան վայրեր:
Armlur.am-ն առանձնացրել է թոփ 5 վայրերը Հունաստանում, որ պետք է այցելեն զբոսաշրջիկները։
Նավագիո լողափ (Զանտե կղզի)
Զբոսաշրջիկներն այստեղ կարող են հասնել միայն նավով: Լողափը պատված է ոսկե ավազով: Սա իսկական դրախտի մի կտոր է, որին երբեք չես ցանկանա հրաժեշտ տալ։
Մետեորայի վանքերը (Կալամբակա)
Հունաստանի հյուսիսային մասում՝ Կալամբակա քաղաքի մոտ, կա մի յուրահատուկ վայր, որը կոչվում է Մետեորա։ Ուխտավորների և զբոսաշրջիկների համար վանքերը բաց են ապրիլից սեպտեմբեր և նոյեմբերից մարտ ամիսներին։ Հանգստյան օրերին գալով՝ կարող եք այցելել բոլոր վանքերը՝ յուրաքանչյուրում անցկացնելով մոտ մեկ ժամ։
Սանտորինի կղզի (Էգեյան ծով)
Այս փոքրիկ կղզին համարվում է Հունաստանի ամենագեղեցիկ հանգստի վայրերից մեկը։ Կղզին զբոսաշրջիկներին կուրախացնի իր գեղեցիկ բնապատկերներով և աներևակայելի հաճելի կլիմայով։
Մելիսանի քարանձավային լիճ (Կեֆալոնիա կղզի)
Գլխավոր գրավչությունը Մելիսանի քարանձավում գտնվող լիճն է։ Նրանում ջուրը շատ մաքուր է ու թափանցիկ։ Լճի գեղեցկությունը տեսնել-վայելելու համար նախ պետք է անցնել նեղ միջանցքով և հասնել նավամատույց։ Եթե դա անեք կեսօրին, ապա կունենաք գեղեցիկ լուսանկարներ:
Օլիմպիական Զևսի տաճար (Աթենք)
Եթե չգիտեք, թե ինչ տեսնել Հունաստանում, ապա պետք է անմիջապես այցելեք Աթենք՝ տեսնելու Զևսի լեգենդար տաճարը:
Ինեսա Սուքիասյան