Կարեն Անդրեասյանի խորհրդականը դատավորների շարքերն է համալրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժինները հատուկ կարգով համալրելու նպատակով անցկացված որակավորման ստուգման հարցազրույցի փուլն ավարտվեց: Ըստ քվեարկության արդյունքների՝ Քաղաքացիական մասնագիտացման բաժնից անցողիկ շեմը հաղթահարել են

1. Միշա Էլոյան
2. Անի Կարաքեհյան
3. Լիլիթ Մկրտչյան

Քրեական մասնագիտացման բաժնից` անցողիկ շեմը հաղթահարել են

1. Գարիկ Աբելյան 2. Գոռ Գասպարյան 3. Արսեն Գեղամյան
4. Գագիկ Հարությունյան
5. Գևորգ Մանուկյան
6. Վարսենիկ Մելքոնյան
7. Արմեն Շիրոյան
8. Արփինե Շտոյան
9. Սերժ Ռուշանյան

Ստացվում է, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի խորհրդականը դատավորների շարքերն է համալրել․ Գագիկ Հարությունյանը նրա խորհրդականն էր ինչպես Արդարադատության նախարարությունում, այնպես էլ ԲԴԽ—ում ու հիմա դատավոր է պատրաստվում դառնալ։

Ք․ Մ․




Լրահոս