Ադրբեջանը «պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը հանդես է գալիս ուկրաինական ճգնաժամի շուտափույթ կարգավորման օգտին՝ հիմված Ուկրաինայի ինքիշխանության և տարածքային ամբողջականության վրա, երեկ Լոնդոնում, Ուկրաինայի վերականգնման միջազգային համաժողովում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները

Նա հայտնել է, որ Բաքուն Ուկրաինային 10 միլիոն օգնություն կհատկացնի, որը ներառում է էլեկտրական սարքավորումների մատակարարում և օժանդակություն Իրպեն քաղաքի վերակառուցմանը։

Ինչպես նշել է Բայրամովը, «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և հումանիտար աղետի, մեծ վտանգ է ներկայացնում Եվրոպայում խաղաղության և անվտանգության համար։ Այդ կապակցությամբ ընդգծվել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս այս ճգնաժամի շուտափույթ լուծման օգտին՝ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում»։

«Ադրբեջանը նախատեսում է շարունակել իր ներդրումն ունենալ Ուկրաինան վերականգնելու և վերակառուցելու ջանքերում, մասնավորապես՝ ուղարկելով էլեկտրասարքավորումներ և Իրպին քաղաքում իրականացնելով վերակառուցման ծրագրեր։ Այս օգնության ընդհանուր գումարը կկազմի առնվազն 10 մլն դոլար»,- ասել է Բայրամովը։




Լրահոս