
37-ամյա բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն «Ինտերից» տեղափոխվեց թուրքական «Ֆեներբահչե»։ Ջեկոն ժամանել է Ստամբուլ և բուժզննում անցնելուց հետո պայմանագիր կկնքի «Ֆեներբահչեի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հունիսի 30-ին կավարտվի Ջեկոյի պայմանագիրն «Ինտերի» հետ, և նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։
Թուրքական մամուլը գրել էր, որ Ջեկոյի պայմանագիրը ստամբուլյան ակումբի հետ նախատեսված կլինի մինչեւ 2025թ․ հունիս։ Ֆուտբոլիստը կստանա տարեկան 4 միլիոն եվրո։
Ավարտված մրցաշրջանում Ջեկոն «Ինտերում» մասնակցել է 52 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։