Տղան մեկ տարեկան է. կյանքից հեռացել է Ազատի զինվորական կացարանի հրդեհից կյանքից զրկված Գագիկ Բարսեղյանի հայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան մահացել է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 21-ամյա Գագիկ Բարսեղյանի հայրը, որը Գերմանիայից էր վերադարձել՝ իմանալով որդու մահվան մասին:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ վերջինս մահացել է քնած վիճակում՝ սրտամկանի ինֆարկտից:

«Անհավատալի է, ոչինչ ասել այս պահին չեմ կարող, բայց շատ կիսատ թողած գործեր ուներ, հատկապես որդու մահվան հանգամանքները բացահայտելու մասով»,-նշեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Գագիկը Գառնի համայնքից էր: Ընտանիքը ապրում էր Գերմանիայում, լսելով որդու մահվան լուրը՝ հայրը դստեր հետ Գերմանիայից եկել էր որդուն հուղարկավորելու, իսկ մայրն այդպես էլ չէր կարողացել գալ: Գագիկն ունի նաեւ մեկ ու կես տարեկան եղբայր, որը մայրիկի հետ այս պահին Գերմանիայում է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս